Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Արարատի մարզպետը կփոխվի՞

Արարատի մարզպետը կփոխվի՞
07.10.2013 | 16:51

Հրաժարականի մտադրություն ունի Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ում աշխատանքից իր դժգոհությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր Ջերմուկում համայնքների հանաժողովի ժամանակ: Մարզպետի հավանական թեկնածուները երկուսն են` նախկին գյուղնախարար Արամայիս Գրիգորյանը և Արարատի հարկային տեսչության պետը, ում հովանավորում է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Դիտվել է՝ 2179

Մեկնաբանություններ